Հյուրանոցներ մարզերում
Հյուրանոց Մարիոթ Ծաղկաձորում
Ջերմուկ Արմենիա (Վայոց Ձորի մարզ)
Շուշիի Գրանդ Հոթել Ղարաբաղում
Շուշիի Ավան Շուշի հյուրանոց (Ղարաբաղ)
Ծաղկահովիտ հյուրանոց (Կոտայքի մարզ)
Դիլիջան առողջանային համալիր
Արթուրս Աղվերան Ռեզորթ (Կոտայքի մարզ)
Մուլտի Ռեսթ Հաուս (Կոտայքի մարզ)
Բեռլին Արթ հյուրանոց (Շիրակի մարզ)
Կեչառիս հյուրանոց (Կոտայքի մարզ)
Պարկ Ռեզորթ Աղվերան (Կոտայքի մարզ)
Ծաղկաձորի Ռոսիա հյուրանոց (Կոտայքի մարզ)
Աղթամար հյուրանոց (Գեղարքունիքի մարզ)
Վիլառեսթ (Տավուշի մարզ)
 

Պարկ Ռեզորթ Աղվերան (Կոտայքի մարզ)

Երևանից ընդամենը 47 կմ. հեռավորության վրա է տեղակայված  բարձրակարգ նորաբաց “Պարկ Ռեզորթ Աղվերան” հյուրանոցային համալիրը, որը հանգրվանել է Աղվերանի լեռների մոգական, սաղարթախիտ, գեղատեսիլ անտառներում: Այն իդեալական վայր է հանդիսանում Հայաստանի լեռների մաքուր օդը և չքնաղ բնությունը տարվա բոլոր եղանակներին վայելելու համար:
“Պարկ Ռեզորթ Աղվերան” հյուրանոցային համալիրը առաջարկում է լիարժեք հանգստի պայմաններ Ձեր և Ձեր ընտանիքի համար:

Հարմարավետ, բարձրակարգ և նրբաճաշակ կահավորված  առանձնատները և համարները (Standard, Double, Delux, Luxe, Family) համալրված են ժամանակակից բոլոր հարմարություններով: Բոլոր համարներն ունեն գեղեցիկ բնության տեսարանով բաց պատշգամբներ, որոնք ստեղծում են դրախտային տպավորություն: Ձեր տրամադրության տակ են մարզադաշտերը` նախատեսված տարբեր ոճի սպորտի սիրահարների համար, բիզնես սրահը , կոնֆերանս դահլիճը, սեմինարների սենյակները (մեծ և փոքր), ռեստորանը, բիլյարդի սրահը, բարը և դիսկո ակումբը, ինչպես նաև երեխաների համար նախատեսված գեղեցիկ խաղահրապարակները:

 

“Պարկ Ռեզորթ Աղվերան” հյուրանոցային համալիրը իրականացնում է նաև հետևյալ ծառայությունները`

- Կորպորատիվ հանգստի կազմակերպում
– Բանկետների կազմակերպում
– Ընտանեկան հանդիսությունների կազմակերպում
– Ամանորի տոնակատարությունների կազմակերպում
– Խորհրդաժողովների, սեմինարների, քննարկումների կազմակերպում
– Շնորհանդեսների կազմակերպում
– Հատուկ մշակված ծրագրեր զբոսաշրջիկների համար

 

Առաջարկում ենք ծանոթանալ լրացուցիչ ծառայությունների լայն շրջանակին:

  • Wi-Fi  անվճար ինտերնետ
  • Անվճար արբանյակային հեռուստաալիքներ
  • Էքսկուրսիոն ծառայություններ
  • Ռեստորան
  • Դիսկոտեկ-բար-կարաոկե
  • Գրադարան և թարմ ամսագրեր
  • Վարպետ խոհարարի կողմից պատրաստված հիանալի նախաճաշ, ճաշ և ընթրիք
  • Կոնֆերանս սրահներ
  • Սեղանի թենիս
  • Մեծ թենիս
  • Ֆուտբոլի հրապարակ
  • Վոլեյբոլի հրապարակ
  • Բիլիարդ
  • Մանկական խաղահրապարակ
  • Մանկական սենյակ
  • Լվացքատուն
  • Մեքենաների կայանատեղի
  • Շուրջօրյա անվտանգության ծառայություն

“Պարկ Ռեզորթ Աղվերան” հյուրանոցային համալիրը տրամադրում է բոլոր հարմարությունները համատեղելու անմոռանալի հանգիստը հաճելի ժամանցի հետ և սպասում Ձեզ և Ձեր ընտանիքին իր հոգատար անձնակազմով և ջերմ հյուրընկալությամբ տարվա բոլոր եղանակներին:

“Պարկ Ռեզորթ Աղվերան” – Մատչելի հանգիստ բոլորի համար

“Պարկ Ռեզորթ Աղվերան” – Հաճելի հանգիստ տարվա բոլոր եղանակներին