Հյուրանոցներ մարզերում
Հյուրանոց Մարիոթ Ծաղկաձորում
Ջերմուկ Արմենիա (Վայոց Ձորի մարզ)
Շուշիի Գրանդ Հոթել Ղարաբաղում
Շուշիի Ավան Շուշի հյուրանոց (Ղարաբաղ)
Ծաղկահովիտ հյուրանոց (Կոտայքի մարզ)
Դիլիջան առողջանային համալիր
Արթուրս Աղվերան Ռեզորթ (Կոտայքի մարզ)
Մուլտի Ռեսթ Հաուս (Կոտայքի մարզ)
Բեռլին Արթ հյուրանոց (Շիրակի մարզ)
Կեչառիս հյուրանոց (Կոտայքի մարզ)
Պարկ Ռեզորթ Աղվերան (Կոտայքի մարզ)
Ծաղկաձորի Ռոսիա հյուրանոց (Կոտայքի մարզ)
Աղթամար հյուրանոց (Գեղարքունիքի մարզ)
Վիլառեսթ (Տավուշի մարզ)
 

Կեչառիս հյուրանոց (Կոտայքի մարզ)

Ծաղկաձոր քաղաքի կենտրոնում, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի անմիջական հարեւանությամբ է գտնվում 2006 թվականի հունվարից գործող «Կեչառիս» հյուրանոցային համալիրը: Հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթներով կառուցված երեք հարկանի այս շինությունը աչքի է ընկնում թե՛ իր արտաքին տեսքով,  թե՛ ներքին ինտերիերի ինքնատիպ լուծումներով: Օգտագործվող տեխնիկական սարքավորումներն ու սարքերը, հյուրերի սպասարկման ողջ գործընթացը, մատուցվող ծառայությունների ծավալն ու որակը համապատասխանում են պետական եւ միջազգային նորմերին ու ստանդարտներին:
34 հարմարավետ համարներից յուրաքանչյուրը ունի արբանյակային հեռուստատեսություն, Wi-Fi ինտերնետ, միջազգային հեռախոսակապ:
Հյուրանոցային համալիրն իր հյուրերի հանգիստն առավել հագեցած դարձնելու համար առաջարկում է օգտվել մի շարք ծառայություններից, այդ թվում լեռնադահուկային սպորտով զբաղվող հյուրերի սպասարկում եւ զբոսանքների կազմակերպում: Հիանալի պայմաններ են ստեղծված գիտաժողովներ, կոնֆերանսներ, սեմինարներ, գործնական հանդիպումներ, ցուցահանդեսներ կազմակերպելու համար: Այս ամենին են ծառայում տեխնիկայի ժամանակակից միջոցներով հագեցած երկու կոնֆերանս սրահները՝ նախատեսված 150 եւ 40 մասնակիցների համար, «Կեչառիս» եւ «Էքսկալիբուր» ռեստորանները, «Ջազզվե» ցանցին պատկանող սրճարանը, ինչպես նաեւ ինտերնետ եւ բոուլինգ ակումբները, դիսկոտեկի դահլիճը՝  հրաշալի վայր տարբեր շոու ծրագրեր, համերգներ, երեկույթներ կազմակերպելու համար; երկու հարմարավետ  շոգեբաղնիք, լեռնադահուկային սպորտի պարագաների վարձույթի սրահ, մանկական սենյակ, գեղեցկության եւ մերսման սրահներ: