Հյուրանոցներ մարզերում
Հյուրանոց Մարիոթ Ծաղկաձորում
Ջերմուկ Արմենիա (Վայոց Ձորի մարզ)
Շուշիի Գրանդ Հոթել Ղարաբաղում
Շուշիի Ավան Շուշի հյուրանոց (Ղարաբաղ)
Ծաղկահովիտ հյուրանոց (Կոտայքի մարզ)
Դիլիջան առողջանային համալիր
Արթուրս Աղվերան Ռեզորթ (Կոտայքի մարզ)
Մուլտի Ռեսթ Հաուս (Կոտայքի մարզ)
Բեռլին Արթ հյուրանոց (Շիրակի մարզ)
Կեչառիս հյուրանոց (Կոտայքի մարզ)
Պարկ Ռեզորթ Աղվերան (Կոտայքի մարզ)
Ծաղկաձորի Ռոսիա հյուրանոց (Կոտայքի մարզ)
Աղթամար հյուրանոց (Գեղարքունիքի մարզ)
Վիլառեսթ (Տավուշի մարզ)
 

Դիլիջան առողջանային համալիր

Անտառի սրտում տեղակայված «Դիլիջան» առողջարանային համալիրն իր ծառայություններն է առաջարկում ինչպես գործարարներին, այնպես էլ զբոսաշրջիկներին: Առողջարանի գտնվելու վայրի, հաճելի ներքին մթնոլորտի, բարձրորակ սպասարկման, ինչպես նաև մի շարք բարենպաստ պայմանների համադրությունը թե´ գործարարներին, թե´ զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս վայելել համալիրի բոլոր առավելությունները: Այստեղ Ձեզ հաճելիորեն կզարմացնեն բարձր մակարդակի ծառայությունները` 24-ժամյա սպասարկում, լավ կահավորված մարզասրահ, շոգեբաղնիք, լողավազան, կոնֆերենս դահլիճ, բիլիարդի սենյակ և, իհարկե, նրբագեղ կահավորված հարմարավետ համարներ և նրբաոճ սպասարահ:

 «Դիլիջան» առողջարանային համալիրի առանձնահատկությունները.

- Տեղակայված է անտառի սրտում և շրջապատված  է լեռներով

- Էկոլոգիապես մաքուր օդ

 «Դիլիջան» առողջարանային համալիրն ունի երկար տարիների պատմություն: Շենքը կառուցվել է 1972թ-ին և գործել է որպես սպա և վերականգնողական կենտրոն: 2006թ-ից համալիրում անց էին կացվում վերանորոգման աշխատանքներ և այժմ այն պատրաստ է ներկայանալ նոր` հանգստի և ծառայությունների համալիր տեսքով, որը կբավարարի բոլոր ժամանակակից պահանջները: Այժմ, այս աչքի ընկնող յոթ հարկանի հյուրանոցն առաջարկում է անմոռանալի ժամանց Հայաստանում:

 «Դիլիջան» առողջարանային համալիրն ուրախ կլինի ընդունել Ձեզ Հայաստանի կանաչ դրախտում, որտեղ Դուք կարող եք անցկացնել Ձեր հանգիստը, կամ էլ Ձեր բիզնես-գործուղումը ողջ տարվա ընթացքում:

Սպա

Աշխատանքային լարված օրվանից հետո բնության գրկում հանգստանալն ու Սպա կենտրոնի հաճույքներից 

օգտվելը համատեղեք «Դիլիջան» առողջարանային համալիրում: Այստեղ մենք ստեղծել ենք միջավայր, որտեղ դուք կհանգստացնեք ձեր միտքը, մարմինն ու հոգին, կազատվեք սթրեսից ու կլցվեք թարմությամբ:

Միջազգային Սպա կենտրոններին բնորոշ բոլոր ավանդույթներով այս սրահում Դուք կվայելեք միայն բարձրակարգ հյուրանոցների Սպա ապրանք հանդիսացող ավստրալիական «LI’TYA»-ի մաշկի, դեմքի և մարմնի խնամքի միջոցները: Այս միջոցների ստեղծման համար օգտագործվում են բացառապես բնական բաղադրիչներ, որոնք աճում են միայն Ավստրալիայում:

Ծառայություններ

«Դիլիջան» առողջարանային համալիրում տիրում է տաք մթնոլորտ, որն անկրկնելի հանգիստ է խոստանում իր այցելուներին: Ձեր տրամադրության տակ են ծառայությունների լայն ընտրանին`

• 71 նրբագեղ համարներ
• Ռեստորան(գների մեջ ներառված են նախաճաշը և ճաշը. ընթրիքը համարվում է լրացուցիչ ծառայություն)
• Սենյակների շուրջօրյա սպասարկում
• Բար (նախասենյակ)
• Կահավորված կոնֆերենս դահլիճ
• Ինտերնետի առկայությամբ համակարգչային սենյակ
• Փակ լողավազան
• Շոգեբաղնիք
• Մարզադահլիճ
• Բիլլիարդի սրահ
• Սեղանի թենիս
• Թենիսի կորտ
 Մոր և մանկան սենյակ
 Մանկական խաղահրապարակ
• Սենյակների ամենօրյա սպասարկում
 Լվացքատուն
 Ավտոկայանատեղի
 Անվտանգության ծառայություն
• WiFi