Հյուրանոցներ մարզերում
Հյուրանոց Մարիոթ Ծաղկաձորում
Ջերմուկ Արմենիա (Վայոց Ձորի մարզ)
Շուշիի Գրանդ Հոթել Ղարաբաղում
Շուշիի Ավան Շուշի հյուրանոց (Ղարաբաղ)
Ծաղկահովիտ հյուրանոց (Կոտայքի մարզ)
Դիլիջան առողջանային համալիր
Արթուրս Աղվերան Ռեզորթ (Կոտայքի մարզ)
Մուլտի Ռեսթ Հաուս (Կոտայքի մարզ)
Բեռլին Արթ հյուրանոց (Շիրակի մարզ)
Կեչառիս հյուրանոց (Կոտայքի մարզ)
Պարկ Ռեզորթ Աղվերան (Կոտայքի մարզ)
Ծաղկաձորի Ռոսիա հյուրանոց (Կոտայքի մարզ)
Աղթամար հյուրանոց (Գեղարքունիքի մարզ)
Վիլառեսթ (Տավուշի մարզ)
 

Աղթամար հյուրանոց (Գեղարքունիքի մարզ)

Սևանա լիճն ու նրա շրջակայքը Հայաստանի ամենագեղեցիկ տեսարժան վայրերից է: Սևանն աշխարհի ամենամեծ լեռնային բարձրադիր լճերից է. այն գտնվում է ծովի մակարդակից 1.896 մ բարձրության վրա: Ուստի զարմանալի չէ, որ զբոսաշրջիկները ցանկանում են այցելել լիճը, տեսնել բնության կողմից հրաշալիորեն ստեղծված գեղեցկությունը: Սևանի թերակղզուց ոչ հեռու, ճանապարհի ձախ կողմում, բլրի վրա վեր է խոյանում “Ախթամար” հյուրանոցը: Հյուրանոցի կողքին, վառվող ջահը ձեռքին կանգնած է մի քարակերտ աղջիկ` Թամարը, որը, համաձայն “Ախթամարը” ժողովրդական լեգենդի, հավերժ սպասում է իր սիրելիին: Հյուրանոցը կառուցվել էր դեռևս խորհրդային տարիներին` 1964թ, հանրաճանաչ ճարտարապետ Վարդան Սարգսյանի նախագծով: Իսկ 2010թ այն վերջապես ստացավ իր երկրորդ ծնունդը` պահպանելով իր նախկին ոգին ու ոճը: Հին ճարտարապետական ոճը ներդաշնակորեն համակցվում է արդիական հյուրանոցային ծառայությունների հետ: Սիգար-բար, որտեղ դուք երեկոյան կարող եք հանգստանալ և վայելել հայկական հայտնի ջազ բենդերի ելույթները: Հյուրանոցի պատշգամբում գտնվող ամառային սրճարանում առավոտյան սուրճ ըմպելիս հիացեք գեղատեսիլ տեսարանով: Այցելեք “Ախթամար” ռեստորանը և համտեսեք տարբեր երկրների խոհանոցների բազմատեսակ ճաշատեսակները, որոնք պատրաստվում են տարածաշրջանի էկոլոգիապես մաքուր սննդամթերքից: Իսկ ազարտի սիրահարները կարող են երեկոյան իրենց բախտը փորձել խաղատանը: 43 հարմարավետ սենյակները, այդ թվում` 6 էլիտար, միշտ պատրաստ են հյուրեր ընդունել աշխարհի բոլոր ծայրերից: “Ախթամար” հյուրանոցը ոչ միայն հանգստի վայր է, հյուրանոցային համարներ, այլ նաև հաճելին օգտակարի հետ զուգակցելու հիասքանչ հնարավորություն: Ժամանակի վերջին խոսքով սարքավորված խորհրդակցությունների դահլիճում կարելի է կազմակերպել խորհրդակցություններ, սեմինարներ կամ գիտաժողովներ 70-80 մասնակիցների համար: Մաքուր լեռնային օդ, գեղեցիկ տեսարան, երկնագույն Սևան, բարձրակարգ սպասարկում. միթե կարելի է ավելին ցանկանալ: