Բացահայտիր Աշխարհը
Hola Իսպանիա
Հորդանան՝ Մերձավոր Արևելքի հետաքրքիր երկրներից մեկը
Մալդիվյան կղզիներ՝դրախտ երկրի վրա
Շրի Լանկա՝ Հնդկական օվկիանոսի մարգարիտը
Թաիլանդ`ժպիտների երկիր
Արաբական միացյալ էմիրություններ՝շեյխերի երկիր
Ciao Իտալիա
Տուր փաթեթներ բոլոր ուղղություններով
Ֆրանսիա ` ռոմանտիկա և շքեղություն
 

Մալդիվյան կղզիներ՝դրախտ երկրի վրա

Մալդիվյան կղզիները Հնդկական օվկիանոսի հասարակածային ջրերի սիրված հանգստավայրերից  և լավագույն էկզոտիկ ուղղություններից են: Այստեղ կա 1190 կղզի (աթոլ) և դրանք բոլորն ունեն երկնագույն ծովախորշեր, ավազե ծովափեր և յուրօրինակ բուսականություն: Լիակատար հանգստի համար բոլոր պայմաններն առկա են.անդորր, գեղեցիկ բնություն, հարուստ ջրային աշխարհ, ինչպես նաև լավ հյուրանոցներ ու սպասարկման բարձր որակ:

               maldives honeymooners

Գները ևս Մալդիվյան կղզիներում «բարձր մակարդակի» վրա են: Այստեղ հանգստանալ կարող են այն ճանապարհորդները, որոնց եկամուտը «միջինից բարձր» է: Դայվինգի սիրահարները ամբողջ օրը կարող են զբաղվել իրենց սիրելի զբաղմունքով, սիրահարները կարող են վայելել առանձնանլու բացառիկ հնարավորությունը…

Մայրաքաղաքը՝ Մալե

Բնակչությունը ՝ մոտ 386 հազար մարդ

Կրոնը՝ մահմեդականություն

Լեզուն՝ դոխա

Ինչպե՞ս հասնել Մալդիվյան կղզիներ ՝ Երևան-Դուբայ-Մալե-Դուբայ-Երևան

                                                        Երևան-Մոսկվա-Մալե-Մոսկվա-Երևան

Մուտքի արտոնագիր (վիզա)՝ Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ երկրների քաղաքացիների համար Մալդիվյան կղզիներում մուտքի արտոնագիր անհրաժեշտ չէ:

Դրամական միավորը ռուփին է (MVR), սակայն գրեթե ամենուր ընդունվում է ԱՄՆ դոլլարը և կրեդիտ քարտերը:

1 USD = մոտավորապես 12.8 MVR

Անհարժեշտություն չկա ողջ գումարը փոխել ռուփիի, քանի որ հյուրանոնցերի մեծ մասի տարածքում հնարավոր չէ տեղի արժույթով վճարել. վճարման համար ընդունվում է միայն եվրո, դոլլար կամ էլ կրեդիտ քարտեր:

Կլիման

Մալդիվյան կղզիներում կլիման տաք է և խոնավ: Օդի ջերմաստիճանը ցերեկը մոտ +30°C է, իսկ գիշերը +26°C, ջրի ջերմաստիաճնը՝+26 °C: Հասարակածին մոտ գտնվելու շնորհիվ մուսոնային եղանակային փոփոխությունները գրեթե աննկատ են: Հարավ-արևմտյան մուսոնի ժամանակ (մայիսից հոկտեմբեր) անձրևները հաճախ են և եղանակն էլ առավել քամոտ է: Հյուսիս-արևելյան մուսոնի սեզոնը (նոյեմբերից փետրվար) առավել քիչ տեղումնառատ է:

Հյուրանոցներ

Մալդիվներում գրեթե առանց բացառության գործում է «հյուրանոցային էքսկլուզիվ» սկզբունքը. գրեթե միշտ մի կղզին մի հյուրանոց է, որը որը կարող է ընդունել սահմանափակ քանակով հյուրեր: Հյուրանոցների մեծ մասը  4-5 աստղանի են՝բունգալո տեսակի: Երեք աստղանի հյուրանոցներ հազվադեպ են հանդիպում:

Մալդիվյան կղզիներում հյուրանոցների պաշտոնական դասակարգում չկա: Մի քանի 5 աստղանի հյուրանոցների միջև տարբերություն զգացվում է ինչպես գնի, այնպես էլ կահույքի, ծառայությունների, բուսականության  մեջ:

Կղզիներում բարձրահարկ շենքեր չկան, բացառությամբ մայրքաղաքա Մալեի: Հյուրանոցները փոքրիկ տնակներ են, քոթեջներ, բունգալոներ, վիլաներ, շալեներ:

                

Խոհանոցը

Մալդիվյան կղզիների խոհանոցը շատ բան է փոխառել հնդկական և շրի-լանկայի խոհանոցներից.կծու սոուսներ, համեմունքների բազմազանություն, բազմաթիվ մրգերի օգտագործում և բանջարեղենի ու կանաչեղենի գրեթե ամբողջովին բացառում: Այստեղ ամեն ինչ պտտվում է երկու մթերքի շուրջ. ձուկ ու բրինձ, որոնք մատուցվում են տարբեր սուսուսներով և թանձրուկներով:

Մալդիվյան ավանդական ըմպելիքը՝  «ռաա»-ն պալմայի կաթից է: Տեղի բնակչությունը ալկոհոլ գրեթե չի օգտագործում (հիմնականում կրոնական արգելքների պատճառով):

Ուղեբեռն բավական խիստ ստուգում է անցնում:  Խստիվ արգելվում է ակլոհոլային խմիչքներ (անգամ duty free խանութներից գնվածները), պոռնոգրաֆիկ բնությի նյութր և թմրանյութեր տանելը: Արգելվում է Մալդիվներից դուրս բերել սև կորալ և դրանից պատրաստված իրեր, եթե դրանք չունեն պաշտոնական վկայական, ինչպես նաև ծովի  հատակում գտնված առարկաներ:

Չնայած Մալդիվյան կղզիներում հուշանվերները թանկ են, սակայն սակարկելն ընդունված չէ:

Մալդիվյան կղզիների բոլոր տեսարժան վայերրեը ծովի մակարդակից ներքև են գտնվում, ցամաքում տեսարժան վայրերն այնքան էլ շատ  չեն: Էքսկուրսիան դեպի մայրաքաղաք Մալե սկսվում է 35 ԱՄՆ դոլլարից, իրար նման անմարդաբնակ կղիզներ, ձկնորսություն-էքսկուրսիա: Միակ ուշագրավ էքսկուրսիան «Ֆոտո ֆլայթն» է՝ թռիչք կզիների վրայով հիդրոինքնաթիռով: Մյուս էքսկուրսիաներն են  կռուիզ նավով:

Վերջին շրջանում Մալդիվյան կղզիներն առավել սիրված հանգստավայր է դրարձել երիտասարդների շրջանում, ովքեր նախընտրում են իրենց մեղրամսին անցյացնել «երկրի վրա դրախտում»:

Մալդիվյան կղզիներում ժամանց կազմակերպելու ամենատարածված եղանկաներից են դայվինգը (diving), վայնդ սերֆինգը (windsurfing), կատամարանը (catamaran), ջրային դահուկներ (water skiing), սնորկելինգ (snorkeling), լողափի վոլեյբոլ, բիլիարդ: Որոշ հյուրանոցներում կան դիսկոտեկներ, կենդանի երաժշտություն և կարաոկե: Շատ են Սպա կենտրոնները:

Տրանսպորտը

Կղզիների միջև տեղափոխությունները մեծ մասն իրականացվում է հիդրոինքնաթիռներով, ուղղաթիռներով և նավակներով: Մալդիվյան կղզիներում տրանսպորտային միջոցներից ամենատարածված տեսակը փայտե «դոնի» (dhoni) նավակն է՝ հարթ ծածկով: Դրանով կղզուց կղզի կարելի է տեղաշարժվել 1.5-2 ժամում: Ցամաքում հիմնականում տեղաշարժվում են հեծանիվներով և մոտոցիկլներով, ավտոմեքենաներ կան միայն մայրաքաղաքում:

               maldives seaplane

Արգելվում է 

Մալդիվյան կղզիներում խստորեն արգելվում է կոտրել և հավաքել ողջ կամ մեռած կորալներ, վնասել և ծովից դուրս բերել խեցիները, ձուկ բռնել: Խորհուրդ չի տրվում լողալ բաց ծովում:

Կղզիներում չի կարելի նետել դատարկ տարաներ, շշեր և առհասարակ աղբ: Նմանատիպ խախտումների դեպքում զգալի տուգանքներ են սահմանվում: Նուդիզմը (nudism) և անգամ տոպլեսն (topless) օրենքով արգելված են: Կղզիներում դեղատներ չկան, այդ իսկ պատճառով ամբողջ անհրաժեշտ դեղորյաքը պետք է Ձեզ հետ վերցնեք:

Արգելվում է մայրաքաղաք Մալե և այն կղզիներ, որտեղ ապրում են տեղի բնակիչները, լողափի հագուստով այցելել(խորհուրդ է տրվում հագնել ծնկներից մինչև ուսերը ծածկող հագուստ): Խստիվ արգելվում է նաև հանսգտավայրերից դուրս հասարակական վայրերում ալկոհոլի օգտագործելը:

Պետք չէ մոռանալ, որ երկրի հիմնական կրոնը մահմեդականությունն է, իսկ սպասարկող անձնակազմի մեջ շատ են տեղի բնակիչները, այդ իսկ պատճառով լողափի հագուստը անհարժեշտ է ընտրել այնպես, որպեսզի այն զուսպ լինի: