Բացահայտիր Աշխարհը
Hola Իսպանիա
Հորդանան՝ Մերձավոր Արևելքի հետաքրքիր երկրներից մեկը
Մալդիվյան կղզիներ՝դրախտ երկրի վրա
Շրի Լանկա՝ Հնդկական օվկիանոսի մարգարիտը
Թաիլանդ`ժպիտների երկիր
Արաբական միացյալ էմիրություններ՝շեյխերի երկիր
Ciao Իտալիա
Տուր փաթեթներ բոլոր ուղղություններով
Ֆրանսիա ` ռոմանտիկա և շքեղություն
 

Շրի Լանկա՝ Հնդկական օվկիանոսի մարգարիտը

Հեռու աղմուկից, մոտ ծովին և բնությանը. կարճ այսպես կարելի է բնորոշել հանգիստը Շրի Լանկայում: Ոչ ոք ոչ մի տեղ չի շտապում, բոլորը վայելում են կյանքը, այդ թվում նաև հյուրանոցի սպասարկող անձնակազմը: Այստեղ չկան աղմկոտ դիսկոտեկներ, այստեղ նախընտրելին բնության գրկում պիկնիկներն են, ձկնորսությունը և բնականաբար դայվինգը:

Շրի Լանկան գտնվում է Հնդկական օվկիանոսի Ցեյլոն կղզում՝ Հարավային Ասիայում: Մինչև 1972 թվականը Շրի Լանկան կոչվել է Ցեյլոն:

Մայրաքաղաքը՝ Կոլոմբո

colombo, sri lanka

Բնակչությունը՝ ավելի քան 21 մլն մարդ

Լեզուն՝ անգլերեն, սինգալերեն, թամիլերեն

Կրոնը՝ բուդդիզմ

Դրամական միավորը՝ Լանկյան ռուփի (LKR)

                                     1 USD ≅ 110 LKR

Ժամային գոտին՝ + 5.30 GMT/UTC

Հայտնի հանգստավայրերը՝

Լողափնյա՝ Մարավիլա, Վայկկալ, Նեգոմբո, Մաունտ-Լավինիյա, Վադուվա,Կալուտարա,Բերուվելա և այլն

Էքսկուրսային՝ Նուվարա-Էլիյա, Սիգիրիյա լեռ, Դամբուլլա

Ինչպե՞ս հասնել Շրի Լանկա՝ Երևան-Դուբայ-Կոլոմբո-Դուբայ-Երևան

                                          Երևան-Մոսկվա-Կոլոմբո-Մոսկվա-Երևան

Մուտքի արտոնագիր (Վիզա)- ՀՀ քաղաքացիներին Շրի Լանկա այցելելու համար մուտքի արտոնագիրը տրվում է տեղում՝ Կոլոմբոյի օդանավակայանում:

Կլիման

Կլիման տրոպիկական է՝մուսոնային սեզոններով: Տեղումների գրեթե 95%ը մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածին են բաժին հասնում և հիմնականում գիշերային ժամերին: Մյուս ամիսների ընթացքում բավական չոր է եղանակը, այդ իսկ պատճառով նոյեմբերից մինչև ապրիլ Շրի Լանկայում հանգստանալու ամենաբարեհաջող ժամանակահատվածն է: Օդի ջերմաստճանը գրեթե երբեք չի փոխվում և ամբողջ տարին 28-30 ºСէ, բացառությամբ լեռնային շրջանների, որտեղ ջերմաստճանն իջնում է մինչև +10 ºС: Միջինում ջրի ջերմաստճանը 26 ºС է:

sri lanka

Տրանսպորտը

Երթևեկությունը ձախակողմյան է: Ավտոբուսներն ու գնացքները հասարակական տրանսպորտի միակ տեսակներն են: Մասնավոր և պետական ավտոբուսներով երթևեկության արժեքը միանման է և համարվում է աշխարհի ամենամատչելիներից մեկը: Քաղաքից քաղաք ավելի հարմար է տեղաշարժվել գնացքներով: Կոլոմբոյում և արվարձաններում կան տաքսիներ՝ համալրված հաշվիչներով: Տաքսի կարելի է կանչել նաև հեռախոսով:  Շրի Լանկայում ավանդական տաքսին անվանում են «տուկ-տուկ» (երթևեկության արժեքը 1 կմ համար 15-20 LKR)

Կան նաև օդային տաքսիներ, որոնք սակայն թանկ արժեն: 

Զբոսաշրջիկների անվտանգությունը

Խորհուրդ չի տրվում ծորակից ջուր խմել.ավելի լավ է օգտագործել հանքային ջուր կամ այլ ըմպելիքներ:  Տաճարներ այցելելիս չի կարելի կարճ տաբատներ և ուսերը բաց հագուստ կրել: Տաճար մտնելիս անհրաժեշտ է նաև հանել կոշիկները: Տաճարում լուսանկարել կարելի է միայն համապատասխան թույլտվությունից հետո: Բուդդայի արձաններին մեջքով կանգնելը համարվում է անհարգալից վերաբերմունք տեղի ավանդույթների նկատմամաբ:

Եղեք ուշադիր. Շրի Լանկայում կապիկներն ամենուր են և բավական երես առած: Smile

Լողափերը

Շրի Լանկայի լողափերը ձգվում են ավելի քան հազարավոր կիլոմետրեր`ծածկված փափուկ ավազով, մարջանի խութերով (коралловые рифы) և բազմագույն ձկնիկներով:  Շրի Լանկայի երկու հայտնի լողափերը (Թանգալեից մինչև Վելիգամա և Բենտոտա) մտել են Forbes ամսագրի "Ասիայի 10 լավագույն լողափերը" ցանկի մեջ:

Նոյեմբերից մարտ փչում են հյուսիսային քամիները, այդ իսկ պատճառով հանգիստ ծով և լավ եղանակ պետք է փնտրել կղզու արևմտյան ու հարավային ափերում: Ապրիլից հոկտեմբեր ամիսներին փչում է արևմտյան մուսոնը, հետևաբար հանգիստ ծովի հետևից այս անգամ էլ պետք է գնալ դեպի կղզու արևելյան կողմը:

sri lanka

Հյուրանոցները

Շրի Լանկայի հյուրանոցները որպես կանոն շատ չեն և հենց լողափին են: Բոլոր հյուրանոցներն ունեն իրենց սեփական ծրագրերը՝ հյուրերին հանգստի և զվարճանքների համար:

Սպասարկումը հյուրանոցներում շատ տարբեր է. «հինգ աստղանիներում» այն բարձր մակարդակի վրա է, իսկ ավելի ցածր «աստղերում» սպասարկումը համապատասխան է տվյալ «հյուրնոցի աստղին» :

Շրի Լանկայի էքսկուրսիաները և տեսարժան վայրերը

Ո՞վ կարող էր պատկերացնել, որ 65.6 հազար քառակուսի կմ տարածք ունեցող փոքրիկ կղզում կա UNESCO-ի 9 օբյեկտ:

Կղզու ողջ տարածքով մեկ ցրված են համաշխարհային նշանակություն ունեցող անգին մասունքներ: Օրինակ Անուրդխապուրա՝ջունգիներում հսկայական քաղաքի մնացորդներ են: Իսկ Սիգիրիա լեռան գագաթին 180 մ բարձրության վրա կառուցվել է մի հիանալի քաղաք, որը շրջապատված է շատրվաններով և լողավազաններով:

Դամբուլայում լեռան գագաթին 250մ բարձրությամբ գտնվում է բուդիստական քարանձավային տաճար, որտեղ գտնվում է Բուդդայի ամենահին հավաքածուն:

dambulla

Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը Պոլոնարուվան է՝ Գալ-Վիխրա քարե տաճարը: Չենք մոռանում նաև Պերադենիի բուսաբանական այգու մասին, որը Ասիայում լավագույներից մեկն է:

Դե ինչ, շտապեք Հնդկական օվկիանոսում գտնել Ձեր մարգարիտը: Smile