Հյուրանոցներ Երևանում
Անի Պլազա Հյուրանոց
Հյուրանոց Գոլդեն Թյուլիփ
Բեսթ Վեսթեռն Կոնգրես Հյուրանոց
Արմենիա Մարիոթ Երևան
Հյուրանոց Գոլդըն Փելես
Ավիատրանս հյուրանոց
Մետրոպոլ Հյուրանոց
 

Հյուրանոց Գոլդեն Թյուլիփ

Գոլդեն Թյուլիփ հյուրանոցը, լինելով շքեղ հյուրանոցներից մեկը, գտնվում է քաղաքի կենտրոնում, Զվարթնոց միջազգային օդանավակայանից 15 րոպե հեռավորության վրա: Հյուրանոցից մի քանի քայլ այն կողմ գտնվում է Հանրապետության հրապարակը, Արտաքին գործերի նախարարությունը, Օպերան և Ազգային պատկերասրահը:

Հյունանոցը նախագծվել է հայտնի ճարտարապետ Բունիաթյանի կողմից 1926 թվականին, վերակառուցվել 1999 թվականաին իտալական ՌԵՆԿՈ շինարարական ընկիերոևթյան կողմից և ամբողջովին վերանորոգվել 2009 թվականին: 

Ձեր տրամադրության տակ է 104 էլեգանտ սենյակ՝ անվճար համացանցով, ֆիթնես կենտրոնով, բաց լողավազանով, Wi-Fi-ով:

Հյուրընկալ և պրոֆեսիոնալ անձնակազմը կօգնի Ձեզ կազմակերպել տարբեր տեսակ հանդիպումներ, շնորհանդեսներ,ինչպես նաև տոնակատարություններ Ռոսինի ռեստորոանում:

Ռոսինի ռեաստորանում, որը ճանաչվել է 2008 և 2009 թվականների լավագույն ռեստորան, Դուք կարող եք վայելել հայկական և իտալական ճաշատեսակների բազմազանությունը, համտեսել իտալական և հայկական գինի:

Շուրջօրյա աշխատող Դոլչե Վիտա Բարը գտնվում է Ձմեռային այգում: Այն ունի 600 քկմ և իդեալական տեղ է տոնական բանկետներ և ընդունելություններ կազմակերպելու համար: