Բացահայտիր Աշխարհը
Hola Իսպանիա
Հորդանան՝ Մերձավոր Արևելքի հետաքրքիր երկրներից մեկը
Մալդիվյան կղզիներ՝դրախտ երկրի վրա
Շրի Լանկա՝ Հնդկական օվկիանոսի մարգարիտը
Թաիլանդ`ժպիտների երկիր
Արաբական միացյալ էմիրություններ՝շեյխերի երկիր
Ciao Իտալիա
Տուր փաթեթներ բոլոր ուղղություններով
Ֆրանսիա ` ռոմանտիկա և շքեղություն
 

Հորդանան՝ Մերձավոր Արևելքի հետաքրքիր երկրներից մեկը

Մեռյալ ծով, դայվինգ, սնորկելինգ և Վադի-Ռամ անապատի անծայրածիր եզրերը:  Այստեղ հանգստանալ նախընտրում են հիմնականում ընտանիքիներով, նրանք, ովքեր ունեն միջին և բարձր եկամուտ:

Մայրաքաղաք՝ Աման

amman jordan

Աման,Հորդանանի մայրաքաղաք

Բնակչությունը՝ 6.7 մլն մարդ

Լեզուն՝ արաբերեն

Կրոնը՝ մահմեդականություն

Խոշոր քաղաքներ՝ Պետրա և Աքաբա

Հիմնական հանգստավայրեր՝ Աքաբա, Մեռյալ ծովի ափ

Ինչպե՞ս հասնել Հորդանան՝ Երևան-Դուբայ-Աման-Դուբայ-Երևան

                                          Երևան-Մոսկվա-Աման-Մոսկվա-Երևան

Մուտքի արտոնագիր (վիզա)՝   ՀՀ քաղաքացիները Հորդանանի վիզա ստանում են տեղում՝ Ամանի օդանավակայանում: 

Ժամային գոտի՝ +3 GMT/UTC

Դրամական միավոր՝ Դինար (JOD)

                               1 USD ≅ 0,7 JOD

Կլիմա

Կլիման մերձարևադարձային է, ցամաքային, խիստ չոր: Հունվարին օդի միջին ջերմաստճանը +8…+14°C, հուլիսին՝ +24…+30°C: Հորդանան այցելելու ամենահարմար ժամանակաշրջանը գարունն ու աշունն է: Հյուսիսում նոյեմբերից մարտ անձրևներ են տեղում:  Մեռյալ ծովում և Աքաբայում կարելի է լողալ ամբողջ տարին: Կարմիր և Մեռյալ ծովերում ջրի ջերմաստճիանը +21°C-ից ցածր չի լինում: Միաժամանակ երկիր կենտրոնական հատվածներում գիշերները բավական սառն են, այդ իսկ պատճառով լավ կլինի Ձեզ հետ վերցնել նաև տաք հագուստ:

dead sea

Տրանսպորտ

Միակ ներքին ավիաերթուղին Աման-Աքաբան է: Հորդանանի հասարակական տրանսպորը ավտոբուսները, երթուղայինները և «սերվիսներն» են: Արաբներն այսպես են անվանում յոթ կամ հինգտեղանի ավտոմեքենաները, որոնք երթուղայինների պես շարժվում են նստատեղերի լրանալուն պես: Նման տաքսիների ուղեվարձը որպես կանոն 50% թանկ է, քան ավտոբուսինը:

Հորդանանի քաղաքներում կարելի է տեղաշարժվել դեղին տաքսիներուվ, որոնք հաճախ ունեն հաշվիչներ, իսկ եթե հաշվիչները բացակայում են, ապա նախօրոք պետք է պայմանավորվել գնի վերաբերյալ: Մեկ օրով տաքսի վարձակալելը կարժենա մոտ  20-25 JOD:

Քանի որ քաղաքում երթևեկությունը բավական ինտենսիվ է,ինչի հետևանքով խցանումներ հաճախ են լինում,այդ իսկ պատճառով քաղաքի կենտրոնով ավելի լավ է տեղաշարժվել ոտքով: Ուրիշ քաղաք տեղաշարժվելու համար վարորդին անհրաժեշտ է թույլտվություն, որի համար վճարում է ուղևորը:

Տարին երկու անգամ Հորդանանում տեղի են ունենում միջազգային դասի ավտոմեքենաների մրցարշավներ: Իսկ Ջերաշի իպադրոմում շատ հաճախ կազմակերպվում են հռոմեական կառքերի դասական մրցարշավներ:

roman race in jordan

Զբոսաշրջիկների անվտանգությունը

Հորդանանը Մերձավոր Արևելքի կայուն և անվտանգ երկրներից մեկն է: Հանցավորությունը գրեթե բացակայոևմ է: Միջկորնական կոնֆլիկտները ևս բացակայում են:

Խորհուրդ է տրվում խմել շշալցված կամ եռացրած ջուր:  Մեռյալ ծովի չափազանց աղի ջրերում լողալիս անհրաժեշտ է խնայել աչքերը.լավ կլինի կրել ջրային կամ էլ արևային ակնոնցներ:

dead sea

Դրամը

Գումարը կարելի է փոխել օդանավակայանում, հյուրանոցում կամ էլ փոխանակման կետերում: Օտարերկյա արտարժույթը գրեթե չի գործածվում, պետք է վճարել դինարով: 

Կրեդիտ քարտերը և ճանապարհային չեկերը վերցնում են միայն տուրիստական կենտրոններում, հյուրանոցներում, տոմսարկղերում և խոշոր խանութներում:

Թեյավճարներ տրվում են ի նշան երախտագիտության՝լավ ծառայության համար: Սովորաբար այդ թեյավճարներն են կազմում տուրիստական բնագավառում աշխատող հորդանանցիների հիմնական աշխատավարձը, այդ իսկ պատճառով առանց թեյավճար մնացած հորդանանցին ամենայն հավանականությամբ կնեղանա ձեզնից:

Հյուրանոցները

Հորդանանի հյուրանոցների մեծ մասը իրենց հյուրերին ապահովում է  ծառայության բարձր մակարդակ: Հանգստավայրերում սպասարկող անձնակազմը զբոսաշրջիկների հետ շփվում է անգլերենով, իսկ որոշ հյուրանոնցներում կան նաև ռուսալեզու ծառայողներ:

Հորդանանի էքսկուրսիաները և տեսարժան վայրերը

Հորդանանի տեսարժան վայերրեի թվում առաջին տեղը զբաղեցնում է լեգենդար Պետրան՝ Նաբաթեական թագավորության հնագույն մայրաքաղաքը, որն, ավելի քան 2000 տարի առաջ, կերտվել է ժայռերի մեջ: Շնորհիվ հարուստ պատմության, անիրական գեղեցկության և հուշարձանի հիասքանչ պահպանվածությամբ անցած դարի վերջին Պետրան ներգրավվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ, իսկ 2007 թվականին ընտրվեց աշխարհի նոր 7 հրաշալիքների թվում:

Պետրան Ամմանից գտնվում է 3-5 ժամ հեռավորության վրա: Ամմանից մի քանի ընկերություններ ամենօրյա ավտոբուսով տուրեր են կազմակերպում դեպի Պետրա:

petra

Պետրա

Քաղաքն ամբողջովին պահպանելու համար ողջ տուրիստական ենթակառույցն ուղղված է հարևան Վադի-Մուսա տեղավայրում, որը Պետրայից մի քանի րոպե հեռավորության վրա է գտնվում: Քաղաքում տարբեր մակարդակի հյուրանոցներ կան, այդ թվում  նաև 4-5 «աստղ»:  

Պետրա ուղևորվելիս  անրահժեշտ է գիշերերն այնտեղ անցկացնել, քանի որ մեկ օրը չի բավականենցի ամբողջությամբ վայելել Պետրայի գեղեցկությունը: 

Պետրայից Աքաբա ճանապարհին կարելի է այցելել Վադի Ռամ անապատ՝ եզակի բնապատկերներ վայելելու համար, որոնց նմանը ոչ մի տեղ չի լինում:

wadi rum jordan

Վադի Ռամ անապատ

Ջերաշ՝ գրեթե ամբողջությամբ պահպանված Հռոմեական ժամանակաշրջանի ծայրամասային քաղաք է: Այնտեղ կա 17 բյուզանդական եկեղեցի, երկու ամֆիթատրոն:  Այն գտնվում է Ամանից դեպի հյուսիս մեկ ժամ հեռավորության վրա և բավական լավ պահպանվածության համար այն անվանում են «Արևելքի Պոմպեյ»:

Քրիստոնյա ուխտագնացներին, որոնց հետաքրքրում է քրիստոնեության առաջին դարերը, կարող են այցելել Մադաբայի տեսարժան վայրեր և դրա շրջակայքը. Նեբո լեռան վրա Մովսեսի հուշարձանը, Հիսուսի մկրտության վայրը Թել-ալ-Խարարում, ինչպես նաև մի շարք այլ պատմական վայրեր: Իսկ խաչակրաց արշավանքներով հետաքրքրվող զբոսաշրջիկները կարող են այցելել Կարակայում գտնվող խաչակիրների ամրոց, որի պատերը Սալախ-Էդ-Դինի դարաշրջանի լուռ վկան են:

Անհավանական է, բայց փաստ. «արևելյան» ավանդական սակարկումը Հորդանանում գրեթե բացակայում է:

Ակտիվ հանգստի սիրահարնեևը Հորդանանում չեն տխրի:  Կարելի է վարձել ամենագնացներ և անցնել երկրի հյուսիսից հարավ:

Դե ինչ, պատրաստ եք լինել Մերձավոր Արևելքի ամենահետաքրքրիր երկրներից մեկում: