Հյուրանոցներ Երևանում
Անի Պլազա Հյուրանոց
Հյուրանոց Գոլդեն Թյուլիփ
Բեսթ Վեսթեռն Կոնգրես Հյուրանոց
Արմենիա Մարիոթ Երևան
Հյուրանոց Գոլդըն Փելես
Ավիատրանս հյուրանոց
Մետրոպոլ Հյուրանոց
 

Հյուրանոց Գոլդըն Փելես

Հյուրանոցը գտնվում է Հաղթանակի զբոսայգու մոտ` Կասկադի հարևանությամբ:

Ժամանակակից և նրբաճաշակ կահավորմամբ հյուրանոցը ներկայանալի և հարմարավետ վայր է` հաճելի ժամանակ անցկացնելու համար: Սա Հայաստանի միակ հյուրանոցն է, որը հանդիսանում է Luxury Group Hotel Worldwide-ի անդամ և պետության կողմից շնորհվել է 5 աստղանի հյուրանոցի կարգ:

Այս ժամանակակից կառույցը հայտնի է իր պրոֆեսիոնալ սպասարկմամբ և միջազգային չափանիշներին համապատասխան մատուցվող ծառայությունների լայն տեսականիով: 

Հյուրանոցը նախատեսված է ինչպես գործարարների, այնպես էլ զբոսաշրջիկների համար` առաջարկելով նրանց շքեղ պայմաններ: Անթերի սպասարկումը, նրբաճաշակ կահավորումը հնարավորություն կտան հյուրին հանգստանալ և առավելագույնս կենտրոնանալ իր օրակարգի վրա:

66 շքեղ կահավորված սենյակները ստեղծում են հանգիստ օազիսի տպավորություն աշխույժ քաղաքում, իսկ ռեստորանն ունի այցելուների ճաշակը բավարարելու բաղադրատոմսը: 

Հյուրանոցն առաջարկում է ճաշելու բազմազան տարբերակներ` Իտալական ռեստորան Al Dente, Arctic բար, Սիգար բար Havana Club և բացօթյա սրճարան Golden Terrace: 

Bamboo Lagoon փակ լողավազանը, սաունան, մարզասրահը, թենիսի դաշտը և գեղեցկության սրահը ապահովում են ամբողջական հանգիստ: 

Բիզնես նպատակների համար հյուրերը կարող են օգտվել ընդարձակ և ժամանակակից սարքավորումներով կահավորված կոնֆերանս սրահներից: