Բացահայտիր Աշխարհը
Hola Իսպանիա
Հորդանան՝ Մերձավոր Արևելքի հետաքրքիր երկրներից մեկը
Մալդիվյան կղզիներ՝դրախտ երկրի վրա
Շրի Լանկա՝ Հնդկական օվկիանոսի մարգարիտը
Թաիլանդ`ժպիտների երկիր
Արաբական միացյալ էմիրություններ՝շեյխերի երկիր
Ciao Իտալիա
Տուր փաթեթներ բոլոր ուղղություններով
Ֆրանսիա ` ռոմանտիկա և շքեղություն
 

Թաիլանդ`ժպիտների երկիր

Հարավ-Ասիական ամենապահնջված ուղղություններից մեկը Թաիլանդն է: Վերջին մի քանի տարիների ընթացքում Թաիլանդը ձեռք է բերել այնպիսի երկրի համբավ, որն օտարերկրացիներին առաջակրում է իդեալական պայմաններ և գնի ու որակի օպտիմալ հարաբերակցություն:   

Նրանք, ովքեր ցանկանում են Թաիլանդի մասին մանրամասն տեղեկություն ստանալ, ինչ խոսք, կարող են իրենց հետաքրքրությունը բավարարել համացանցի կամ էլ ուղեցույցների միջոցով: Սակայն ոչ գիրքը, ոչ էլ արձագանքները չեն կարող Ձեզ ծանոթացնել «Թաիլանդական մթնոլորտի» հետ:

Թաիլանդի թագավորությունը գտնվում է Հարավ-արևելյան Ասիայի սրտում՝ Չինաստանի և Հնդկաստանի միջև, ողողվում է Անդամանյան և Հարավ-Չինական ծովերով: Սահմանակից է Բիրմային, Լաոսին, Կոմբոջային և Մալազիային:

Մայրաքաղաքն է Բանգկոգը, որն անվանում են <<Արևելքի Վենետիկ>>:

bankgok

Բանգկոգ, Թաիլանդի մայրաքաղաք

Բնակչությունը մոտ 65 միլիոն է: Ավելի քան 95%-ը բուդիստներ են, մնացած 5%-ը քրիստոնեաներ, մահնեդականներ, սիքխեր:

Լեզուն՝ թայերեն

Կրոնը՝ բուդդիզմ

Ժամային գոտի՝ UTC/GMT +7 hours

Դրամական միավոր՝ 1 ԱՄՆ դոլլար (USD) = 30 թաիլանդական բատ (THB) = 1

Հայտնի հանգստավայրերն են՝ Պատայա,Պհուկետ,Սամուի

Ինչպե՞ս հասնել Թաիլանդ՝ Երևան-Դուբայ-Բանկոգ/Պհուկետ-Դուբայ-Երևան

                                         Երևան-Մոսկվա-Բանկոգ/Պհուկետ-Մոսկվա-Երևան

ՀՀ քաղաքացիներին Թաիլանդ մուտք գործելու համար անհրաժեշտ է մուտքի արտոնագիր, որը տրամադրում է Հայաստանում Թաիլանդի հյուպատոսարանը՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Թաիլանդում չի թույլատրվում նուդիզմը, չնայած տոպլեսը բավական հաճախակի է հանդիպում: Հարկ է միշտ հիշել Թաիլանդի անձեռմխելի ավանդույթների մասին:

Թաիլանդի կլիման

Գտնվում է մուսոնային արևադարձային գոտում, որին բնորոշ է բարձր ջերմաստիճան ողջ տարվա ընթացքում: Առանձնանցնում են երեք սեզոն: Հոկտեմբեր-մարտ ամիսները հանգստի համար ամենալավ ժամանակահատվածն է, ջերմաստիճանը մոտ 26°C է, ապրիլից մայիս ամենատոթ ժամանակահատվածն է, իսկ հունիսից սեպտեմբեր ընկած ժամանկահատվածն էլ ամենա տեղումնառատն է: Երկրի հյուսիսում ձմռանը սառն է, իսկ գիշերն անգամ ցուրտ է, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ձեզ հետ վերցնել տաք իրեր: Հարավում մարտից նոյեմբեր կլիման խոնավ է, ավելի լավ է Թաիլանդ գնալ փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածում:

Թաիլանդում «անձրևային միասնական սեզոն» չկա: Օգոստոս ամսին Պհուկետն է անձրևառատ, իսկ նոյեմբերին՝Սամուին: Առհասարակ անձրևային սեզոնի մասին խոսելիս թաիլանդցիները սովորաբար ի նկատի ունեն հունիսից օգոսոտս ընկած ժամանակահատվածը, իսկ Բանկոգում և Պատայայում անձրևներ տեղում են մայրամուտից անմիջապես հետո:

Տրանսպորտ

Թաիլանդում  խորհուրդ է տրվում տեղաշարժվել տաքսիով կամ էլ հասրակական տրանսպորտով: Տաքսիով օդանավակայանից Բանկոգի կենտրոն հասնելու ուղեվարձը մոտավորապես կազմում է 180 THB, գնացքով 5 THB (մոտ 45 րոպե):

Պաշտոնական տաքսիներն ունեն «TAXI-METER» գրությունը: Վճարումը կատարվում է կամ հաշվիչի արդյունքների կամ էլ տաքսու վարորդի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա: Սովորաբար քաղաքի կենտրոնում տաքսին կազմում է 60-150 THB: Զբոսաշրջիկների շրջանում շատ հայտնի են «Տուկ-տուկ» կամ եռանիվ տաքսիները, որոնց գնի վերաբերյալ պետք է նախապես պայմանավորվել, քանի որ հաշվիչը բացակայում է: Բանկոգում «Տուկ-Տուկ» կամ եռանիվ տաքսիների գինը տատանվում է 80-300 THB  և 10-300 THB մյուս քաղաքներում: 

tuk tuk taxi in thailand

Թաիլանդի լողափերը

Թաիլանդի գրեթե բոլոր լողափերում պառկելատախտակներ և շեզլոնգները տրամադրում են հավելյալ վճարի դիմաց՝մոտ 3 դոլլար մեկ օրը: Իսկ այն հյուրանոցները, որոնք ունեն սեփական ափ, տրամադրվում է անվճար: Բոլոր լողափերը ավազոտ են, սակայն յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները:

Պատայան Թաիլանդի արևելյան ափի հանրահայտ հանգստավայրերից մեկն է:

Պհուկետ կղզին ևս չափազանց հայտնի հանգստավայար է Թաիլանդում: Պհուկետը երկրի ամենամեծ կղզի-հանգստավայրն է, որն ունի բացմաթիվ լողափեր՝ հարմար յուրաքանչյուր ճաշակին:  Դրանցից ամենահայտնին Պատոգն է, որն իր տեսկաով ասես մինի Պատայա լինի:  Պատոնգը բազմամարդ լողափ է, որն ավելի շատ նախատեսված է ուրախ ժամանակ անցկանելու, քան թե պասիվ հանգիստ ունենալու համար:

Կատա Բիչ`այստեղ ծովը խորն է, ջուրը համամետաբար մաքուր, ավազն էլ սպիտակ է:  Սակայն Կատա Բիչում ևս հնարավոր չի լինի առանձնանալ, քանի որ բարձր սեզոնի ժամանակ այստեղ ևս բազմամարդ է:

Բանգ-Տաո՝ լայն լողափ սպիտակ ավազով, թափանցիկ ջրով և բավական խորը ծովով: 

Հարկ է նշել, որ ծովը և ծովափերը Պատայայում այնքան էլ մաքուր չեն, իսկ Պհուկետում ուժեղ է մակընթացությունն ու տեղատվությունը:

Հյուրանոցները

Թաիլանդում հյուրանոնցերը բավական մատչելի են և չնայած մատչելիությանը, սպասարկումը բավական բարձր է:
Կղզիներում հյուրանոցների շենքերը մեծ մասմաբ ցածրահարկ են, որպեսզի չխաթարեն շրջապատող լանդշաֆտի տեսքը:

Հյուրանոցում խորհուրդ չի տրվում պատվիրեկ ճաշ և ընթրիք, քանի որ դրսում ռեստորանները շատ-շատ են և հարմար են յուրաքանչյուրի գրպանին:

Օդանավակայանից Բանկոգի կենտրոն 30 կմ է, Բանկոգից Պհուկետ՝862 կմ, իսկ Բանկոգից Պատայա՝ 100.67 կմ:

Եթե նախընտրում եք ակտիվ հանգիստ, երիտասարդական խնջույքներ, ակումբային և աղմկոտ միջոցառումներ, ապա բարի գալուստ Պատայա: Իսկ եթե Ձեզ համար կարևոր է լողափերի որակը, ապա Ձեզ սպասում է Պհուկետ կղզին: