Բացահայտիր Աշխարհը
Hola Իսպանիա
Հորդանան՝ Մերձավոր Արևելքի հետաքրքիր երկրներից մեկը
Մալդիվյան կղզիներ՝դրախտ երկրի վրա
Շրի Լանկա՝ Հնդկական օվկիանոսի մարգարիտը
Թաիլանդ`ժպիտների երկիր
Արաբական միացյալ էմիրություններ՝շեյխերի երկիր
Ciao Իտալիա
Տուր փաթեթներ բոլոր ուղղություններով
Ֆրանսիա ` ռոմանտիկա և շքեղություն
 

Արաբական միացյալ էմիրություններ՝շեյխերի երկիր

Արաբական էմիրաթների մասին կարճ կարելի է այսպես ասել. «Կզարմացնենք այն ամենով, ինչ ունենք, իսկ ինչ չունենք՝ կկառուցնեք և էլ ավելի կզարմացնենք»: Էմիրաթները լուռ անցյալ , վառ ներկա և ամպոտ ապագա ունեցող երկիր է:

Մայրաքաղաքը՝ Աբու-Դաբի

abu dhabi

ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբի

Բնակչությունը՝ մոտ 5.1 մլն մարդ

Լեզուն՝ արաբերեն (լայնորեն տարածված է անգլերենը)

Կրոնը՝ մահմեդականություն

Դրամական միավորը՝ Դիհրամ (DHS)

                             1 USD ≅ 3,7 DHS

Ժամային գոտի՝ +04 GMT/UTC

Հայտնի հանգստավայրերը՝

Դաշնության մեջ է մտնում 7 էմիրաթ, որոնիցից յուրանքանչյուրը քիչ թե շատ տուրիստական հանգստավայր է. Աբու-Դաբի, Դուբայ, Ռաս-ալ-Խայմա, Ում-ալ-Կուվեյն, Ֆուջեյրա, Շարժա:

Ինչպե՞ս հասնել ԱՄԷ-Արմավիա և Ֆլայ Դուբայ ավիաընկերությունները իրականացնում են կանոնավոր չվերթներ Երևան-Դուբայ-Երևան ուղղությամբ:

Մուտքի արտոնագիր (վիզա)- ԱՄԷ այցելելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է վիզա, որը ձևակերպվում է տուրիստական գործակալություններում 3-5 աշխատանքային օրվա ընթացքում:

Կլիմա

ԱՄԷ-ի եղանակը ձմռանը՝դեկտեմբերից փետրվար տաք և արևային է՝ +20 +30°C : Ջրի ջերմաստճանը  Պարսից ծովում +17°C –ից ավել է, իսկ ամռանը +35°C: ԱՄԷ այցելելու լավագույն ժամանակաշրջանը հոկտեմբերից մայիս ընկած ժամանակաշրջանն է: Ամռան շրջանում ՝ մայիսից սեպտեմբեր, ցերեկը օդի ջերմաստճանը հասնում է +45 °C:

Dubai view from burj khalif

Դուբայ

Տրանսպորտ

Հասարակական տրասնպորտն ԱՄԷ-ում թույլ է զարգացած: Քաղաքացիների մեծ մասը տեղաշարժվում է կամ տաքսիներով կամ էլ սեփական ավտոմեքենաներով:  Մեկ էմիրաթից մյուս ավտոբուսով տեղաշարժվելու արժեքն այնքան էլ թանկ չէ:

Դուբայից Շարժա ավտոբուսի ուղեվարձը մոտ 5 -10 DHS է: 

Տաքսիները միայն Դուբայում և Աբու-Դաբիում ունեն հաշվիչներ: Մյուս էմիրաթներում անհրաժեշտ է վարորդի հետ նախօրոք պայմանավորվել գինը:Միջին հաշվով տաքսիով քաղաքում շրջելը կազմում է 5-10 DHS:

Հյուրանոցների մեծ մասն ունեն սեփական ավտոբուսներ, որոնք իրենց հյուրերին տեղափոխում են քաղաքի կենտրոն կամ էլ լողափ:

Էմիրաթների լողափերը

ԱՄԷ-ի լողափերի մեծ մասը Պարսից ծոցի ափին է, որտեղ ափամերձ հոսանքը հաճախ անկանխատեսելի բնույթ է կրում: Այդ իսկ պատճառով լողալ անհրաժեշտ է զգուշությամբ:

ԱՄԷ ափերը ողողվում են Պարսից և Օմանական նեղուցների ջրերով: Պարսից ծոցի կողմում են գտնվում Դուբայը, Շարժան, Աջմանը, Աբու-Դաբին, իսկ Օմանական կողմում՝ Ֆուջեյրան:

dubai palm

Ջումերիա, Դուբայ

Այս կուրորտների բոլոր հյուրանոցները գտնվում են ափերին և ունեն իրենց սեփական լողափերը:  2 կամ 3 աստղանի հյուրանոցների հյուրերը կարող են օգտվել վճարովի (5 DHR) կամ անվճար քաղաքային լողափերից:  Հյուրանոցներից լողափեր տանում են անվճար ավտոբուսները: Քաղաքի կենտրոնում գտնվող  4 և 5 աստղանի հյուրանոցները ափամերձ հյուրանոցների հետ պայմանագրեր ունեն և ավտոբուսներն անվճար դեպի լողափեր են տեղափոխում հյուրերին:

ԱՄԷ հյուրանոցներ

Դուբայի քաղաքային 1-2 աստղանի հյուրանոցները միջին մակարդակի են, համեմատաբար լավն են 3-4 աստղանի հյուրանոցները, իսկ ահա 5 աստղանի հյուրանոցները համապատասխան են իրենց «աստղին»: Դուբայի ծովափնյա շրջանում (Ջումեյրա՝ էլիտար շրջան) բոլորը թանկարժեք և բարձր մակարդակի հյուրանոցներ են: Շարժայում և Աջմանում հյուրանոցային բազան համեմատաբար թույլ է (բացառություն են կազմում Ajman Kempinski-ն և Coral Beach-ը):

Աբու Դաբիում հյուրանոցները մեծ մասամբ ծովափին են, սակայն, քանի որ կղզու վրա ցամաքը քիչ է, լողափերի տարածքը փոքր է: Հյուրանոցները մեշ մասամբ վատը չեն, սակայն հին են:

Զբոսաշրջիկների անվտանգությունը

ԱՄԷ-ում հանցագործությունները գրեթե բացակայում են. թե գիշերը և թե ցերեկը այստեղ անվտանգ է: Սակայն զբոսաշրջիկների համար կան մի շարք սահմանափակումներ: Արաբ կանանց լուսանկարելը ընդունվում է որպես վիրավորանք: Խորհուրդ չի տրվում լուսանկարել պետական հաստատությունները, բանկերը և ռազմական նշանակության հաստատութունները:

Արգելված են ազարտային խաղերը, իսկ լողազգեստները թույլատրվում են միայն լողափերում կամ էլ հյուրանոցների լողավազանների մոտ:  Տոպլեսն ու նուդիզմը կտրականապես արգելված է: Անպայման օգտագործեք արևից պաշտպանող քսուքներ:

Ալկոհոլի օգտագործումը (ներառյալ գարեջուր) հասարակական վայրերում, ինչպես նաև խմած փողոց դուրս գալը ենթակա է քրեական պատասխանատվության: 

Ուշադրություն. Մեկ էմիրաթից մյուսը ալկոհոլ տեղափոխվելն ապօրինի է:

Ոչ ճիշտ տեղում ճանապարհն անցնելու, փողոցում աղբ նետելու և հասարակական վայրերում ծխելու համար տուգանքը 500 DHS է:

Ի՞նչ անել ԱՄԷ-ում

1. Բարձրանալ Բուրջ-Խալիֆի 124-րդ հարկ և Դուբային նայել թռչունի թռիչքի բարձրությունից:

2. Մեկ գիշեր գիշերել 7 աստղանի Բուրջ-ալ-Արաբ հյուրանոցում (կամ գոնե մտնել լոբբի՝ էքսկուրսիայի համար)

3. 40 աստճան շոգի պայմաններում դահուկներ քշել Ski Dubai ծածկած համալիրում:

4. Շոփինգ, շոփինգ, շոփինգ…

5. Այցելել Շարժայի բազմաթիվ թանգարաններից գոնե մի քանիսը

burj al arab

Բուրջ ալ Արաբ 7* հյուրանոց,Դուբայ