Բացահայտիր Աշխարհը
Hola Իսպանիա
Հորդանան՝ Մերձավոր Արևելքի հետաքրքիր երկրներից մեկը
Մալդիվյան կղզիներ՝դրախտ երկրի վրա
Շրի Լանկա՝ Հնդկական օվկիանոսի մարգարիտը
Թաիլանդ`ժպիտների երկիր
Արաբական միացյալ էմիրություններ՝շեյխերի երկիր
Ciao Իտալիա
Տուր փաթեթներ բոլոր ուղղություններով
Ֆրանսիա ` ռոմանտիկա և շքեղություն
 

Ciao Իտալիա

Իտալիայի հաջողության գաղտնիքը պարզ է. գերազանց ծովափնյա հանգիստ Միջերկրական ծովի ափին, չափազանց հարուստ էքսկուրսիաներ, լեռնադահուկային հանգստավայրեր, ձեռնտու շոփինգ: 

Իտալիայում թե ձմռանը և թե ամռանը զբոսաշրջիկների թիվը չի պակասում: Միլիոնավոր զբոսաշրջիկներ տարվա յուրաքանչյուր եղանակին «գրավում են» հանրահայտ «կոշիկը»: Ասում են, որ մշակութային արժեքների 25%-ը ցրված է աշխարհի մայրաքաղաներում, իսկ 75%-ը Իտալիայում: 

Մայրաքաղաքը՝ Հռոմ

Roma Italy

Հռոմ՝ Իտալիայի մայրաքաղաք

Բնակչությունը՝ մոտ 61 մլն մարդ

Լեզուն՝ իտալերեն

Կրոնը՝ կաթոլիկ քրիստոնեություն

Ժամային գոտին՝ +1 UTC/GMT

Դրամական միավորը՝ եվրո (EUR)

Երկիրը կարելի է բաժանել երեք մեծ շրջանների՝ Հյուսիս, Կենտրոն և Իտալիայի հարավ:

Խոշոր քաղաքները ունեն «must see» («պետք է տեսնել») կարգավիճակ. Միլան, Ֆլորենցիա, Վենետիկ, Նեապոլ:

Հիմնական լողափնյա հանգստավայրերն են՝ Միլանո-Մարիտիման, Ռիմինին, Ռիչիոնեն, Լիդո-դի-Եզոլո, Կապրի կղզի, Իսկյա և Սիցիլիա:

Իտալիայի հիմնական լեռնադահուկային հանգստավայրերն են՝ 

Ինչպե՞ս հասնել Իտալիա`   Երևան-Հռոմ-Երևան

                                                      Երևան-Պրահա-Հռոմ-Երևան

                                                      Երևան-Վիենա-Հռոմ-Երևան

                                                       Երևան-Մոսկվա-Հռոմ-Երևան

Մուտքի արտոնագիր (վիզա)՝  ՀՀ քաղաքացիներին Իտալիա մուտք գործելու համար անհրաժեշտ է շենգեն վիզա: 

Կլիմա

Իտալիայի կլիման շատ տարբեր է: Հյուսիսում ամառը բավական շոգ է (հուլիսին +22 °C … +24 °C) և մառախլապատ ձմեռ (հունվարին մոտ 0°C ): Իտալիայի կղզային հատվածի կլիման միջերկրածովյան է, տարվա 2/3 հատվածը պարզ եղանակ է, ամառը չոր է և շոգ: 

Երկրի լեռնային շրջաններում ձմեռը ցուրտ է, ջերմաստճանը կարող է հասնել -15°C…-20°C: Իտալիայի մյուս շրջաններում ձմեռը բավական մեղմ է: 

Հարավում, ինչպես նաև երկրի մայրցամաքային մասում և կղզիներում, այդ թվում նաև Սիցիլիայում կլիման մերձարևադարձային է:

Տրանսպորտ

Իտալիայում զարգացած է ավտոբուսի և երկաթգծի ցանցը: Երկրի յուրաքանչյուր կետից կարելի է առանց որևէ բարդույթի տեղափոխվել մեկ այլ կետ: 

Տուրիստական տոմսը (BIG)  մեկ օրվա համար արժե 3-5 EUR և իրավունք է տալիս անսահմանափակ երթևեկել հասարակական տրանսպորտի ցանկացած տեսակից: Մեկ շաբաթվա տոմսն («Settimanale» կամ  CIS) արժի 12 եվրո: Այդ տոմսերը հնարավոր է ձեռք բերել միայն ATAC-ի կրպակներից: 

Փողոցում տաքսի կանգնեցնելը բավական դժվար է: Ավելի լավ է ուղևորվել հատուկ կայան կամ էլ ավտոմեքենա կանչել հենց հյուրանոցից: Ուղևավարձը մոտ 1 եվրո/կմ գումարած կանչի գումարը՝ մոտ 3 եվրո: Ուղեբեռի համար ևս հավելյալ գումար է վճարվում: 

Յուրաքանչյուր պաշտոնական տաքսու մեջ կան անգլիալեզու ցուցանակներ, որոնց վրա նշված են հավելյալ վճարները, գիշերվա ժամերի և կիրակի օրերի արժեքը:

Զբոսաշրջիկների անվտանգությունը

Իտալիայում համեմատաբար անվտանգ է, սակայն նախազգուշական միջոցները պահպանելը չի խանգարի: Հարկ է խուսափել ոչ բարեհաջող թաղամասերից, կանանց խորհուրդ չի տրվում  երեկոյան միայնակ զբոսանել: Քանի որ քաղաքում կան պրոֆեսիոնալ գրպանի գողեր, այդ իսկ պատճառով խուսափեք ողջ գումարը ձեզ հետ պտտեցնելուց:

Պատճենեք Ձեր փաստաթղթերը և Ձեզ մոտ պահեք պատճենները, այլ ոչ թե օրիգինալները:

Venice masks

Վենետիկյան դիմակներ

Իտալիայի լողափերը 

Իտալիայի լողափերը քաղաքային են: Սակայն դրանք հաճախ են բաժանվում և վարձակալական հիմունքներով տրվում են ձեռներեցներին: Յուրաքանչյուր տարածք ունի իր «բանինոն»՝ լողափի հսկիչը, ով հսկում է կարգ ու կանոնը, վճարովի հովանոցներ և չորսուներ (лежак) տրամադրում (մոտ 10 եվրո յուրաքանչյուր հավաքածուի համար):

Քաղաքային լողափերում օրենքով չի թույլատրվում գիշերային ժամերին գտնվել:

Շոփինգ և խանութներ

Իտալիայում շատ է մորթե, կաշվե հագուստը և լավ կոշիկը, մատչելի գներով վաճառվում է իտալական մոդելավորողների հագուստները, գեղեցիկ ներքնազգեստ, զարդեր և բիժուտերիա:

Լավ շոփինգ կարելի է անել աութլեթերում (outlet):  «Նորաձևության և դիզայնի» մայրաքաղաք Միլանում կան բոլոր ճանաչված դիզայներների և միջազգային բրենդերի  խանութներ:

Milan

Միլան, Իտալիա

«Երկրի նորաձև քաղաքների» ցուցակում երկրորդ և երրորդ տեղը զբաղեցնում են Հռոմն ու Ֆլորենցիան: 

Իտալիայում զեղչերի և իսպառ վաճառքի երկու սեզոն կա՝ sconti և saldi (իտալերենով). Հունվարի 7-ից մարտի 1-ը և հուլիսի 10-ից  օգոստոսի 31-ը: Այս ժամանակահատվածում ճանապարհորդելիս Դուք կունենաք նաև զեղչերից օգտվելու հնարավորություն:

Իտալիան ունի 20 շրջան  և դրանցից մի քանիսում լինելը դեռ չի նշանակում, որ Դուք տեսել եք Իտալիան: Իտալիան պետք է անընդհատ բացահայտել ու բացահայտել: Իտալիայի յուրաքանչյուր տարածաշրջան իր կյանքն ունի, իր խոհանոցը, իր ավանդույթները, լեզուն և մշակույթը:

pizza and spaghetti

«Այստեղ յուրաքնաչյուր տեղանք, յուրաքանչյուր քաղաք մյուսից տարբեր է: Հռոմը մի բան է, Նեապոլը՝ մեկ այլ: Էլ չեմ խոսում Վենետիկի, Ֆլորենցիայի կամ էլ կղզիների մասին»,  իր հիացմունքն է հայտնել ռուս գրող Օլեգ Ռոյը:

Իտալիայի մասին կարելի է անվերջ խոսել, բայց ինչպես ասացվածքն է ասում «Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 1000 անգամ լսել»: Wink