Բացահայտիր Աշխարհը
Hola Իսպանիա
Հորդանան՝ Մերձավոր Արևելքի հետաքրքիր երկրներից մեկը
Մալդիվյան կղզիներ՝դրախտ երկրի վրա
Շրի Լանկա՝ Հնդկական օվկիանոսի մարգարիտը
Թաիլանդ`ժպիտների երկիր
Արաբական միացյալ էմիրություններ՝շեյխերի երկիր
Ciao Իտալիա
Տուր փաթեթներ բոլոր ուղղություններով
Ֆրանսիա ` ռոմանտիկա և շքեղություն
 

Ֆրանսիա ` ռոմանտիկա և շքեղություն

Ֆրանսիայում կա ամեն ինչ: Ինքներդ դատեք. Փարիզում կարելի է խելքահան լինել կրուսաններ+սուրճի համար, այցելել ճարտարապետական ցուցահանդեսներ և թանգարաններում հիանալ իմպրեսիոնիստների ստեղծագործություններով կամ էլ պարզապես նստել Մոնմարտրում՝ նայելով անցորդներին:  Արևային լոգանք ընդունել Նիցեյում՝ «աստղերի հարևանությամբ», հաղթել Մոնտե-Կարլոյի կազինոներում և ճաշել Կաննի ռեստորեններից մեկում: Ուղևորվել Կորսիկա և այնտեղ վայելել հիանալի պանիր, արև և տեղի կոլորիտը: Համտեսել Բուրգունդիայի և Բորդոյի գինիները:

Ֆրանսիան ձմեռային զբոսաշրջության սիրահարներին ևս կարող է հետաքրքրությունների ու զվարճանքների տարբերակներ առաջարկել:

Մայրաքաղաքը՝ Փարիզ

...աշխարհի ամենագեղեցիկ և գրավիչ քաղաքներից մեկը...

paris

Փարիզ՝ Ֆրանսիայի մայրաքաղաք

Բնակչությունը՝ ավելի քան 65 մլն մարդ

Լեզուն՝ ֆրանսերեն

Կրոնը՝ քրիստոնեություն

Ժամային գոտին՝ +1 UTC/GMT

Դրամական միավորը՝ Եվրո (Eur)

Ինչպե՞ս հասնել Ֆրանսիա՝  Երևան-Փարիզ-Երևան

                                     Երևան-Մոսկա-Փարիզ-Մոսկվա-Երևան

                                     Երևան-Պրահա-Փարիզ-Պրահա-Երևան

                                     Երևան-Վիեննա-Փարիզ-Վիեննա-Երևան

                                     Երևան-Կիև-Փարիզ-Կիև-Երևան

Մուտքի արտոնագիր (վիզա)՝ ՀՀ քաղաքցիներին Ֆրանսիա մուտք գործելու համար անրհարժեշտ է շենգեն վիզա:

Կլիմա

Ֆրանսւայում կլիման բարեխառն ծովային է, արևելքում մայրցամաքային , միջերկրարական ծովում՝ մերձարևադարձային: Ամռանը համեմատաբար շոգ է (հուլիսից-օգոստոս +20…+25°C):  Փարիզ այցելելու ամենահարմար եղանակը մայիսից  հոկտեմբեր ընկարծ ժամանակահատվածն է:

Կորսիկայում երկար և շոգ ամառ է. Մայիսից հոկտեմբեր +21…27 °C: Կորսիկայում հանգստանալու ամենալավ ժամանակը մայիսից-հունիսից սեպտեմբեր-հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանն է:

Ֆրանսիայի տրանսպորտը

Ամենահայտնի և ճանաչված տեսակը գնացքն է: Զարգացած են նաև ավիափոխադրումները. օդանավակայաններ կան խոշոր և միջին քաղաքների մեծ մասում:

Ֆրանսիայի լեռնադահուկային հանգստավայրերում տրանսպորտի միակ տեսակը ski bus-ն է:

Ֆրանսիայի քաղաքների մեծ մասի քաղաքային տրանսպորտը ավտոբուսներն են, տրամվայներն ու տաքսիները:

Զբոսաշրջիկների անվտանգությունը

Փարիզում կանանց խորհուրդ է տրվում ուշադիր լինել իրենց պայուսակների և բջջային հեռախոսների նկատմամբ: 

Ֆրանսիայի հյուրանոցները

Մինչև վերջերս ֆրանսիական հյուրանոցների մեջ 5* հյուրանոցներ չկային, առավելագույնը 4*luxe կարգի հյուրանոցերն էին: 2009 թվականին տեղի իշխանությունները լուծեցին այդ բացթողումը՝ երկիր «ներմուծելով» 5* հյուրանոցներ:

Ֆրանսիայի լեռնադահուկային հանգստավայրերում հյուրանոցներն այնքան էլ շատ չեն, հիմնականում 3-4 աստղանի շալեներ են:

Ապարտամենտները դասակարգվում են ըստ աստղերի՝ 2-4, ինչպես նաև ոչ պաշտոնական «արևներով »(Pier Vacance) և «թռչնակներով» (Mayera) : Ի դեպ ֆրանսիական հյուրանոցները երբեմն իջեցնում են իրենց «աստղերը»՝ հարկերը տնտեսելու համար:  Երեք աստղանի հյուրանոցները գնով և որակով միանգամայն համապատասխանում են եվրոպական «չորս աստղանիներին»:

Տեսարժան վայրեր, էքսկուրսիաներ

Փարիզի ամենահետաքրքիր վայրերն են Լուվրը, դ’Օրսի թանգարանը, Պոմպիդուի կենտրոնը, Ռոդենի, Պիկասսոյի թանգարանները: Կարելի է զբոսնել նաև Սիտե կղզիով, տեսենլ Փարիզի Աստվածամոր տաճարը, այցելել Լատինական թաղամաս, Մոնմարտր, Մարե թաղամաս, Ելիսեյան դաշտեր, «Ֆրագոնար» հոգիների թանգարան,նավով շրջել Սենայով, բարձրանալ Մոնպարնասի աշտարակ և հիանալ Էյֆելյան աշտարակի գեղեցկությամբ: Ժամանակակից ճարտարապետոևթյան սիրահարները կարող են այցելել Լյա Դեֆանս:

«Must see» քաղաքներն են. Վերսալ, Ֆոնտենբլո, Լուարայի դղյակներ, Նորմանդիա, Ռուան, Շարտր: Երեխաների համար կան բազում զվարճանքի վայրեր՝ «Դիսնեյլենդ», «Աստերիկս», «Ֆուտուրոսկոպ»: Մեծահասակների համար՝ կաբարե «Մուլին Ռուժ», «Լիդո», «Crazy horse»:

Disney land moulin rouge

Ի՞նչ անել Փարիզում:

1.         Առավոտը սկսել սուրճով և կրուասանով քաղաքի սրճարաններից մեկում:

2.         Լուսանկարվեկ Էյֆելյան աշտարակի հետ և բարձրանալ վերև՝քաղաքին դիտահարթակից նայելու համար

3.         Երեկոն անցկացնել հիանալի Գարնե օպերայում

4.         Երկարատև հերթ կանգնել Լուվրում, ապա հիանալ արվեստի գլուխգործոցներով

5.         Ուղևորվել շքեզ Վերսալ և տեսնել բուրժուական կյանքի համեստությունը

Versalles

Վերսալ,Ֆրանսիա

Գի դե Մոպասանը տանել չէր կարողանում Էյֆելյան աշտարակը, սակայն կանոնավոր ճաշում էր Էյֆելյան աշտարակի ռեստորանում: «Դա միակ տեղն է, որտեղից այն չի երևում»,-բացատրում էր նա: