Բացահայտիր Աշխարհը
Hola Իսպանիա
Հորդանան՝ Մերձավոր Արևելքի հետաքրքիր երկրներից մեկը
Մալդիվյան կղզիներ՝դրախտ երկրի վրա
Շրի Լանկա՝ Հնդկական օվկիանոսի մարգարիտը
Թաիլանդ`ժպիտների երկիր
Արաբական միացյալ էմիրություններ՝շեյխերի երկիր
Ciao Իտալիա
Տուր փաթեթներ բոլոր ուղղություններով
Ֆրանսիա ` ռոմանտիկա և շքեղություն
 

Hola Իսպանիա

Կանարյան կղզիների հիասքանչ լողափեր, ցլամարտ, ֆլամենկո, բազմազան գիշերային կյանք, շոփինգ աութլեթերում (outlet) և իհարկե Բարսա ֆուտբոլային թիմ Smile:  Այս ամենը մեկ բառով կոչվում է Իսպանիա:

spain

Մայրաքաղաքը՝ Մադրիդ

Բնակչությունը՝ մոտ 46.7 մլն մարդ

Լեզուն՝ իսպաներեն

Կրոնը՝ կաթոլիկ քրիստոնեություն

Ժամային գոտին՝ +1 UTC/GMT

Դրամական միավորը՝  եվրո (EUR)

Խոշոր քաղաքները՝ Բարսելոնա, Գրանադա, Կորդովա, Սեվիլիա, Բիլբաո

Ինչպե՞ս հասենլ Իսպանիա՝ Երևան-Մոսկվա- Բարսելոնա/Մադրիդ-Մոսկվա Երևան

                                        Երևան-Հռոմ-Բարսելոնա/Մադրիդ-Հռոմ- Երևան

                                        Երևան-Փարիզ-Բարսելոնա/Մադրիդ-Փարիզ- Երևան

                                        Երևան-Պրահա-Բարսելոնա/Մադրիդ-Պրահա- Երևան

                                        Երևան-Փարիզ-Բարսելոնա-Փարիզ-Երևան

Մուտքի արտոնագիր (վիզա)՝ ՀՀ քաղաքացիներին Իսպանիա մուտք գործելու համար անհրաժեշտ է շենգեն վիզա, որը կարող են ստանալ Լիտվիայի դեսպանատնից:

Կլիմա

Մայրացամաքային Իսպանիան բաժանվում է երեք կլիմայական գոտիների: Երկրի հյուսիսը (Գալիսիից Կատալոնիա) գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ազդեցության տակ՝ թեթև ձմեռ և տաք ամառ:

Հարավ-արևելյան ափը (Անդալուսիա և Էստրեմադուրա) միջերկրածովյան կլիմա է՝ փափուկ կարճատև ձմեռ և չոր շոգ ամառ: Տեղումները քիչ են, հիմնականում աշնանն ու ձմռանը:  Ամռանը մերձծովյա շրջաններում +25…+32°С է, լողալու սեզոնը տևում է հունիսից հոկտեմբեր:

Երկրի կենտրոնական մասում կլիման խիստ ցամաքային է. ամառը շոգ է ու չոր, ձմեռը՝ չոր ու ցուրտ:

Իսկ ինչ վերաբերվում է Կանարյան արշիպելագին, ապա կլիման այստեղ տաք, մեղմ և շատ կայուն է: Տարեկան միջին ջերմաստճանը +20°C է՝առանց ուժեղ շոգի, ջուրը կլոր տարին տաք է:

canarian islands

Կանարյան կղզիներ

Տրանսպորտը

Իսպանիան եվրոպական չափանիշներով բավական խոշոր երկիր է համարվում, այդ իսկ պատճառով Իսպանիայում ներքին ավիահաղորդակցությունը բավական զարգացած է: Գրեթե բոլոր խոշոր քաղաքներում կան օդանավակայաններ՝ Մադրիդ, Բարսելոնա, Մալագա, Գրանադ, Վալենսիա, Ալիկանտե, Կորդովա, Բիլբաո, Սարագոսա: Առավել բյուջետային չվերթներ առաջարկում է Vueling ավիաընկերությունը, որն իսպանական շուկայում գլխավոր low cost փոխադրողն է:

Բավական զարգացած է ավտոբուսային ցանցը: Երթևեկության արժեքը կախված է սեզոնից, շաբաթվա օրից, օրվա ժամից և ուղևորության հեռավորությունից: Որպես կանոն այն չի գերազանցում 30 եվրոն:

Իսպանիայում հասարակական տրանսպորտի դերում հանդես են գալիս մետրոն, ավտոբուսները, տաքսին, տեղի և միջազգային էլեկտրական գնացքները: Տրանսպորտը չվացուցակով է աշխատում: Մետրոյի և ավտոբուսի ուղեվարձը նույնն է:

Տեղական բոլոր ավտոբուսների չվացուցակները և երթուղիները կարելի է վերցնել հյուրանոցի “reception”-ից:

Օգոստոսի վերջին իսպանական քաղաքների փողոցները ներկվում են կարմիրի երանգներով՝ «Տոմատինա» կամ էլ «Լոլիկների պատերազմ» ամենամյա փառատոն:

la tomatina

«Տոմատինա» փառատոն

Զբոսաշրջիկների անվտանգությունը

Զբոսանքների և էքսկուրսիաների ժամանակ լավ կլինի Ձեզ հետ վերցնեք անձնագրի պատճեն, իսկ գումարը, ավիատոմսը և անձնագիրը կարող եք թողնել հյուրաոցի չհրկիզվող պահարանում:

Լավ կլինի ուշադիր լինեք Ձեր պայուսակների նկատմամբ.ասյտեղ հաճախ են գողանում և շատ պրոֆեսիոնալ:

Իսպանիայի հյուրանոցները

Իսպանիայում չկա երկրի հյուրանոցնրը դասակարգելու միասնական կանոն. յուրաքանյուր շրջան այդ հարցը լուծում է տեղի մակարդակի հիման վրա:  

Իսպանական հանգստավայրերի հյուրանոցների մեծ մասը քաղաքային են, չունեն սեփական լողափեր: Հյուրանոցների մեծ մասում լողավազաներից, չորսուներից (лежак) օգտվելն անվճար է (free of charge):

Ոչ բոլոր հյուրանոցներն են անիմացիոմ ծրագրեր առաջարկում: Շատ մանկական ակումբներ աշխատում են միայն ամռանը, իսկ ծածկած լողավազանները աշխատում են հունիսից սեպտեմբեր: Բաց լողավազանները հիմնականում աշխատում են 8.00-9.00 մինչև 19.00-20.00:

Եթե նախընտրում եք Իսպանիայում Ձեր ճանապարհորդությունն անցկացնեք էքսկուրսիաներով լի, ապա ընտրեք 2-3* հյուրանոցներ(որոնք այդքան էլ լավը չեն, սակայն այդ հյուրանոցներում դուք միայն գիշերում եք, մնացած ողջ ժամանակը դրսում եք), իսկ սնունդն էլ՝ նախաճաշ, կարելի է նաև ընթրիք:  Ծովափնյա հանգստավայրերում կա նաև «all inc» (ամեն ինչ ներառված):

Հանգիստն Իսպանիայում 

Իսպանիան ասես հեքիաթ լինի. աջ գնաս՝շքեզ ծովափներն են, ձախ՝ կգտնես բազում էքսկուրսիաներ:

Իսպանիան զբոսաշրջիկներով հարուստ է անգամ ձմռանը՝շնորհիվ իր տեղադրության: Այստեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր սրտին հարմար ուղղություն: Մեկը կարող է արևային լոգանք ընդունել Կանարյան արշիպելագում, իսկ մյուսը կարող է կատարելագործել սնուոբորդի իր ունակությունները Սիերա-Նեվադայում:

Իսպանիան չի կարող Ձեզ դուր չգալ. այն աղմկոտ, կոլորիտով լի, վառ երկիր է և անպայման Ձեր հոգում վառ հետք կթողնի:

Երկրի մայրաքաղաք Մադրիդը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, որն ունի հսկայական գեղարվեստական և մշակությաին ժառանգություն: Այստեղ բնականորեն միաձուլվում են ժամանակակից բիզնես կենտրոնները և միջնադարյան ճարտարապետությունը, այստեղ են Եվրոպայի  լավագույն գիշերային ակումբները և բնականաբար բազում թանգարաններ, խոշորագույն աութլեթներ, գեղեցիկ այգիներ:

Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնան ամենագեղեցիկ քաղաքն է ծովափին: Հնարավոր չէ նկարագրել քաղաքի բոլոր տեսարժան վայրերը և գեղեցկությունը ՝ անհրաժեշտ է այն տեսնել:

Ռամբլա, Գոթական թաղամաս, Գաուդիի տները, Պիկասոյի և Միրոյի թանգարանները, Սագրադա Ֆամիլիա, Մոնժուիկ …ցուցակը կարելի է գրեթե անվերջ շարունակել: Զարմանալի չէ որ ամռանը Բարսելոնայում այլ լեզուներ լսելու հավանականությունն ավելի մեծ է, քան իսպաներենը: Smile

Բարսելոնայում լողալու սեզոնը սկսվում է մայիսի կեսերից և տևում է մինչև սեպտեմբերի վերջ:  Հուլիսի վերջ և օգոստոսի սկիզբ ընկած ժամանակահատվածում Բարսելոնայում օտարերկրացիներն ավելի շատ են, քան Բարսելոնայի բնակիչները:

Բարսելոնայի լողափերը

Թե Բարսելոնյում և թե Բարսելոնայի շրջակայքում կան հիանալի ավազե լողափեր, որոնք ունեն լողախցիկներ, զուգարաններ, բարեր և ռեստորաններ:

Շոփինգ

Գիտե՞ք արդյոք, որ Իսպանիան շոփինգի համաշխարհային կենտրոններից մեկն է: Երկրում կան բազմաթիվ խանութներ, կանոնավոր կերպով տեղի են ունենում նորաձևության շաբաթներ, իսկ խոշոր քաղաքներում կան բազմաթիվ outlet-եր:

Իսպանիայում սիեստան տևում է 13.00-16.00: Այդ ժամանակ ընդմիջման համար փակվում են բանկերի մեծ մասը, խանութները և պետական հաստատությունները: Սերա-Նեվադայում սիեստա չկա:  Կիրակի օրը հանգստյան օր է:

 Ի՞նչ անել Մադրիդում և Բարսելոնայում:

1.      Շրջեք ճոպանողիով Casa de Campo այգում

2.      Մեկ օր անցկացրեք  Պրադո թանգարանում՝ վայելելեով Գոյայի, Ռուբենսի, Բոտիչելիի և արվեստագետների կտավները

3.       Երեխաների հետ միասին այցելեք Warner Brothers կինոընկերության այգի

4.      Ճաշեք խամոնի թանգարանում

5.      Այցելեք Մադրիդի բանկերից մեկը…ցուցահանսեդի նպատակով, որոնք պարբերաբար անց են կացվում քաղաքի խոշորագույն հաստատությունների կողմից:

6.      Հենց առաջին օրը բարձրացեք Բարսելոնայի Սուրբ ընտանիքի տաճարի դիտահարթակ

7.      Կատալոնիայի հրապարակում շատրվանից մի կում ջուր խմեք, որպեսզի հետագայում կրկին վերադառնաք Բարսելոնա

8.      Այցելեք Եվրոպայի լավագույն ակվարիումը (այո, այն գտվում է հենց Բարսելոնայում)

9.      Այցելեք թանգարաններ.Բարսելոնայից հեռանալ առանց Պիկասսոյի թանգարան այցելելու հանցագործություն է:

10.  Այցելեք Կամպ Նոու մարզադաշտ, ինչը մեծ տպավորություն կթողնի անգամ նրանց վրա, ովքեր հեռու են ֆուտբոլից: 

barcelona aquarium and camp nou

Մեկ անգամ Իսպանիա այցելելուց հետո դուք կրկին կցանկանք վերադառնալ Իսպանիա: