Փոխարժեք 21/11/2017
USD 1 408.09 AMD
GBP 1 669.92 AMD
EUR 1 554.92 AMD
RUB 1 AMD
Ցուցադրել Google Maps

Աշխարհի 5 ամենաշատ լուսանկարվող տեսարժան վայրերը

05-04-2014

Լուսանկարները ճանապարհորդությունը  հիշոողության մեջ վառ պահելու կարևոր դետալներից են: Դժվար է պատկերացնել ժամանակակակից զբոսաշրջիկի, ով այցելելով Լոնդոն չի նկարվի Բիգ Բենի ֆոնի վրա և չի հրապարակի այն Instagram-ում: Ո՞ր տեսարաժան վայերերն են ամենալուսանկարվողները: Ստորև ներկայացնում ենք 5 ամենահայտնի վայրերը.

1.Աղջիկների աշտարակ (Maiden's Tower), Ստամբուլ

Ստամբուլի ամենահայտնի վայրերից մեկը գտնվում է քաղաքի ասիական հատվածում՝Բոսֆորի նեղուցի փոքրիկ կղզու վրա: Աղջիկների աշտարակ նավակներ մոտենում են Ստամբուլի ինչպես ասիական, այնպես էլեվրոպական հատվածներից:

Maiden's Tower

2.Մուլեն Ռուժ (Moulin Rouge), Փարիզ

Ամբողջ աշխարհին հայտնի կաբարեն ավելի հաճախ են լուսանկարում, քան Էյֆելյան աշտարակը կամ Փարիզի Աստվածամոր տաճարը: Մուլեն Ռուժը գտնվում է ֆրանսիական մայրաքաղաքի կենտրոնում՝ կարմիր լապտերների թաղամասում:

moulin rouge

3.Գուելի այգի (Park Güell), Բարսելոնա

Անտոնիո Գաուդիի կողմից ստեղծված հայտնի այգին ոչ միայն Բարսելոնայի այցեքարտն է, այլ նաև ամբողջ Կատալոնիայի: 

park guel

4. Տրինիտա-Դեի-Մոնտի (Trinità dei Monti), Հռոմ

Իտալական մայրաքաղաքի հայտնի եկեղեցին գտնվում է Տրինիտա դեի Մոնտի հրապարակում՝ Իսպանական աստիճանների վերևում: 

trinita de monti

5.Սողոմոն Գուգենհեիմի թանգարան (Solomon R. Guggenheim Museum), Նյու-Յորք

Գտնվում է կենտրոնական Մանհեթանում: Արվեստի խոշորագույն թանգարաններից մեկը ևս հաճախ լուսանկարվող տեսարժան վայրերի թվին է պատկանում: Հիմնադիր Սողոմոն Գուգենհեիմի անունով կոչվող թանգարանը 20-րդ դարի ճարտարապետական վառ կառույցներից մեկն է:

guggenheim
guggenheim

Նորություններ

  • 05-04-2014